ԱՄՆ-ի դատարանը Google-ին պարտադրել է օգտատերերի մասին տեղեկություններ տրամադրել հետաքննությունների դաշնային բյուրոյին
Աշխարհ
ԱՄՆ-ի դատարանը Google ընկերությանը պարտադրել է իր օգտատերերի մասին տեղեկություններ տրամադրել հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ առանց նախնական հրամանագրի. գրում է Associated Press-ը: Այդ մասին որոշումը կայացրել է ԱՄՆ-ի դաշնային դատարանը:
Ավելի վաղ Google-ի ներկայացուցիչները փորձում էին վիճարկել օգտատերերի մասին տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ բյուրոյի պահանջները: Խոսքը 19 հայցի մասին է, որոնք, ըստ Google-ի, հակասում են ԱՄՆ-ի սահմանադրությանը:
Ընդ որում, դատարանը իրավունք է տվել Google-ին վիճարկել առանձին հայցերից յուրաքանչյուրը, եթե ընկերության ներկայացուցիչները ֆորմալ խախտումներ գտնեն: Սակայն միաժամանակ դատարանը նշում է, որ ներկայացված 19 հայցից 17-ը ներկայացված են բոլոր կանոններին համապատասխան:
Ընկերության ներկայացուցիչներչը նշում են, որ պատրաստվում են վիճարկել դատարանի վճիռը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)