Արգենտինայի նախագահի և Բուենոս Այրեսի քաղաքապետի միջև վեճ է ծագել Քրիստափոր Կոլումբոսի արձանի պատճառով
Աշխարհ
Արգենտինայի նախագահի և մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետի միջև վեճ է ծագել Քրիստափոր Կոլումբոսի արձանի պատճառով, որը տեղակայված է մայրաքաղաքում` նախագահական նստավայրի մոտ:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները մտադիր է հուշարձանը տեղափոխել Մար դել Պլատա քաղաք, որը մայրաքաղաք Բուենոս Այրեսից 400 կմ հարավ է գտնվում: Իսկ մայրաքաղաքի քաղաքապետ Մաուրիսիո Մակրին պնդում է Կոլումբոսի հուշարձանը մայրաքաղաքում թողնելու վրա, քանի որ այն քաղաքի տեսարժան վայրերից է համարվում:
Վեճը ծագել էր մայիսի 31-ին, երբ կենտորանական իշխանությունները սկսել էին արձանի ապամոնտաժման աշխատանքները:
Նախագահին ընդդիմադիր կուսակցությանը պատկանող քաղաքապետը գտնում է, որ առանց քաղաքային իշխանությունենրի արտակարգ նիստ հրավիրելու արձանի տեղափոխությունը անթույլատրելի է: Այս պահին գործը քննում է դատարանը, որը ժամանակավորապես դադարեցրել է ապամոնտաժման աշխատանքները` որոշում կայացնելուց առաջ լրացուցիչ տեղեկություններ հավաքելու նպատակով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան