Հնդկաստանում 3 այծ է ձերբակալվել
Աշխարհ
Հնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է 3 այծի՝ ոստիկանական պարեկային մեքենան փչացնելու մեղադրանքով. հունիսի 2-ին հայտնում է The Times of India-ն:
Ոստիկանների խոսքերով` Հնդկաստանի հարավում ձերբակալված այծերը հոտի այլ անդամների հետ, որոնց թիվը հասնում է 12-ի, բարձրացել են պարեկություն իրականացնող Honda Ascot Innova մեքենայի վրա, որը գնել էին ընդամնեը 2 օր առաջ: Արդյունքում՝ մեքենան քերծվածքներ է ստացել, կոտրվել են պատուհանի ապակիները և ապակիները մաքրող խոզանակները:
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հոտի 3 անդամներին, իսկ մյուսները դեպքի վայրից դիմել են փախուստի: Կենդանիներին տարել են ոստիկանական բաժանմունք:
Ոստիկանությունում հայտարարել են, որ ձերբակալված 3 այծերը նախկինում արդեն բռնվել են նմանօրինակ հանցագործությունների կատարելիս, սակայն այժմ անցել են բոլոր թույլատրելի սահմանները` փչացնելով նոր գնած մեքենան:
Այծերի 37-ամյա տիրոջը մեղադրանք են ներկայացրել կենդանիներին անփույթ հետևելու համար: Մեղադրանքները ներկայացվել են Կենդանիների պաշտպանության կազմակերպությանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան