Ադրբեջանի արտգործնախարարը պետքարտուղար Քերրիին հրավիրել է Բաքու
Աշխարհ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում հրավիրել է նրան պաշտոնական այցով լինել Ադրբեջանում. ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ. փոխանցում է РИА Новости-ն:
«Քերրին, նշելով, որ շատ հետաքրքրված է նման այցով, դրական է արձագանքել ստացված հրավերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պետքարտուղարը նաև նշել է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է, կարևորել է նաև Ադրբեջանի կողմից Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին ցուցաբերած օժանդակությունը և նրա ներդրումները Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում:
Իր հերթին Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ կարևորություն է տալիս ԱՄՆ-ի հետ երկկողմ կապերի ամրապնդմանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան