Երիտասարդ դերասանուհուն կախված են գտել
Աշխարհ
Բոլիվուդի դերասանուհի Ջիա Խանին մայրը կախված է գտել նրա բնակարանում, որը գտնվում է Հնդկաստանի Մումբաի քաղաքում:
Նա ոչ մի երկտող չի թողել: Մահվան պատճառը հայտնաբերելու համար կիրականացվի դիահերձում:
Ոստիկանությունը հարցուփորձ է անում դերասանուհու հարևաններին: Այս մասին գրել է slaq.am–ը։
25-ամյա դերասանուհին առաջին անգամ հանդես է եկել 2007 թվականին Նիշաբդ ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է եղել Ամիթաբ Բաչչանին: Հանդես է եկել նաև Գաջինի ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարն է եղել Աամիր Խանը:
Նրա վերջին դերը եղել է 2010 թվականին, կատակերգությունում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան