Շվեդիայի արտգործնախարարին ռուս սահմանապահները չեն թողել մտնել Ռուսաստան
Ռուսաստան
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթին ռուս սահմանապահները թույլ չեն տվել իրենց երկիր մուտք գործել, քանի որ դիվանագետը, պարզվում է, անձնագիրը մոռացել էր տանը. գրում է Newsru.com-ը:
Բիլդթը աշխատանքային այցով ժամանել էր Նորվեգիա և որոշել օգտվել հանգամանքից` այցելել սահմանամերձ Ռուսաստանի Բորիսոգլեբսկում գտնվող եկեղեցին: Այս եկեղեցին կարևոր դեր է խաղացել 1826թ. ռուս-շվեդական սահմանը որոշելու հարցում:
Սակայն Նորվեգիայի հետ Ռուսաստանի սահմանը հատելու փորձի ժամանակ պարզվել է, որ դիվանագետը անձնագիրը մոռացել է Ստոկհոլմում: Արտգործնախարարը ստիպված է եղել հետ վերադառնալ:
«Սա ապացուցում է, թե ինչքան կարևոր է ճամփորդելիս ուշադիր լինել և չմոռանալ միշտ ձեր հետ վերցնել անձնագիրը, ինչը միշտ զգուշացնում է մեր ԱԳՆ-ն»,-ասել է Շվեդիայի արտգործնախարարի մամլո քարտուղարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)