Տափակամռութ շնաձկները «թալանել» են ամերիկացի ձկնորսին (տեսանյութ)
Աշխարհ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բոկա Գրանդե նեղուցում որս անող ձկնորսի աչքի առջև տափակամռութ շնաձկները հարձակվել են և խժռել նրա որսը: Ինչպես ականատեսները պատմել են Sky News-ին, շնաձկները հարձակվել են ձկնորսի կարթը կուլ տված 80 կգ կշռող տարփոն ձկան վրա և րոպեների ընթացքում խժռել այն:
Շնաձկներից մեկը, որը 130 կգ էր կշռում, որսը շուտափույթ ուտելիս կուլ էր տվել ձկնորսի կարթը, սակայն նավի վրա գտնվող ձկնորսները կտրել էին լարը, քանի որ շտապում էին հետ վերադառնալ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)