ՆԱՏՕ-ն մեծ ուշադրությամբ է հետևում Վրաստանի ներքաղաքական զարգացումներին. Ռասմուսեն
Վրաստան
Բրյուսելում այսօր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպման ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մեծ ուշադրությամբ է հետևում Վրաստանում ընթացող ներքին քաղաքական զարգացումներին. փոխանցում է РИА Новости-ն:
Ռասմուսենի խոսքերով` ՆԱՏՕ-ն կոչ է անում Վրաստանին պահպանել իրավական պետության նորմերը և հարգել մարդու իրավունքերն ու ազգային փոքրամասնությունների ազատությունները, դաշինքը նաև հույս է հայտնել, որ հոկտեմբերին սպասվելի նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան ազատ և թափանցիկ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել է Վրաստանի սուվերենության և միջազգայնորեն ընդունված շրջանակներում տարածքային ամբողջականության պահպանման գաղափարը:
Ռասմուսենը նաև հերթական անգամ հաստատել է, որ Վրաստանը մի օր անպայման ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)