Բոլիվիայում մարդասպանին ողջ-ողջ թաղել են իր զոհի հուղարկավորության ժամանակ
Աշխարհ
Բոլիվիայի գյուղերից մեկի բնակիչները կենդանի-կենդանի թաղել են դեռահաս մի պատանու, ում կասկածում էին կնոջ բռնաբարության և սպանության համար. գրում է BBC-ն:
Զայրացած ամբոխը հարձակվել և կապկպել է երիտասարդին հենց կնոջ հուղարկավորության ժամանակ: Նրան հրել են փորած գերեզմանափոսը և վրան հող լցրել:
Ինչպես հայտնում է ոստիկանութունը, նույն գյուղում երկու տղամարդու կախել էին այն բանից հետո, երբ նրանց մեղադրել էին ավտոմեքենայի թալանի և վարորդի սպանության մեջ:
Ինչպես հայտնում է BBC-ի թղթակիցը, Բոլիվիայում նման ինքնադատաստաններ տեղի են ունենում այն շրջաններում, որտեղ թույլ է ոստիկանության ազդեցությունը, իսկ բնակչությունն էլ վստահություն չի տածում դատական համակարգի նկատմամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան