ԱՄՆ-ն հուսով է մոտ ապագայում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Մորնինգսթար
Աշխարհ
ԱՄՆ-ն հույս ունի մոտ ապագայում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
«ԱՄՆ-ն հետաքրքրված է հակամարտության լուծման գործում, ինչը իր վերջին հայտարարության մեջ հաստատել է պետքարտուղար Ջոն Քերրին, և շարունակում է ակտիվ համագործակցել հակամարտության երկու կողմերի հետ»,-ասել է դիվանագետը:
ԵԱՀԿ Մինսկի խմբին կրկին չհաջողվեց հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայի շուրջ: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, հղում կատարելով ԵԱՀԿ ՄԽ երկրներից մեկի պատվիրակությանը, հունիսի 12-ին Զալցբուրգում պլանավորված հերթական բանակցային փուլը չի կայանա: Նրա կանխատեսումներով` այժմ նման հանդիպում կարող է կայանալ ամռան վերջին կամ աշնան սկիզբն ընկած ժամանակահատվածում և ոչ շուտ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)