Սաակաշվիլին ՆԱՏՕ-ից խնդրել է պարզել վրացիների դեմ ջիհադի կոչ անող հոլովակի տարածման փաստը (տեսանյութ)
Աշխարհ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նամակ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին` խնդրելով հետաքննել համացանցում հակավրացական բնույթի տեսահոլովակների տարածման փաստը. գրում է Trend-ը:
Հունիսի 6-ին համացանցում հայտնված սույն տեսահոլովակների հայտնվելուց հետո Աֆղանստանում վրացական զինծառայողների վրա հարձակում էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր Վրաստանի 9 քաղաքացի:
Սաակաշվիլին իր հղած նամակում խնդրել է պարզել, թե կապ ունի արդյոք տեսահոլովակի հայտնվելը վրաց զինծառայողների վրա կատարած հարձակման հետ:
Նշենք, որ YouTube կայքում «Ջիհադ Աֆղանստանում վրաց զինծառայողների դեմ» վերնագրով տեսահոլովակ է հայտնվել, որի հեղինակները սպառնում են այդ երկրում զինծառայություն իրականացնող վրացի զինվորականներին:
Վրաստանի ՆԳՆ-ն և ՊՆ-ն արդեն հետաքննություն են սկսել այդ փաստի կապակցությամբ և փորձում են պարզել այդ հոլովակը տարածած անձանց ինքնությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան