ՀԱՀ-ի նախագահ Նելսոն Մանդելան կրկին հիվանդանոցում է
Աշխարհ
Հարաֆաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան հերթական անգամ այսօր հոսպիտալացվել է, որը վերջին 2 ամսվա ընթացքում նրա 2-րդ հոսպիտալացումն է: 94-ամյա Մանդելայի մոտ ախտորոշվել է շնչառական ուղիների ինֆեկցիայի ռեցիդիվ: Նրա վիճակը կայուն է. գրում է AFP-ն` վկայակորելով ՀԱՀ-ի կառավարության տարածած հայտարարությունը:
«Այսօր առավոտյան նրա վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին Պրետորիայի հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է լուրջ, սակայն՝ կայուն»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտ ամսվա վերջին նախագահը հոսպիտալացվել էր նույն հիվանդության ախտորոշմամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան