Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Աշխարհահռչակ JWT ընկերությունը բացահայտում է «Տղամարդու կարգավիճակը»

Աշխարհ

Սույն զեկույցում ներկայացված է հասարակության մեջ և տանը տղամարդու դերի, վարքագծի և մտածելակերպի փոփոխությունների մասին ուսումնասիրությունը.

Հունիսի 10, 2013թ. Նյու Յորք.

Աշխարհահռչակ մարքեթինգային JWT ընկերությունը վերջերս հրապարակված իր զեկույցում ներկայացրել է ուսումնասիրություն «Տղամարդու կարգավիճակը» թեմայով, որտեղ շոշափվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, տղամարդկություն հասկացության բնորոշումը, տանը տղամարդու դերի փոփոխությունը և այլն:

Եթե տարիներ առաջ, տղամարդկություն ասելով, մարդիկ հասկանում էին առնականություն, ապա այսօր, ըստ JWT ընկերության տենդենցների ուսումնասիրության, ղեկավար Էնն Մեքի, գենդերային սովորույթները, կարծես թե, աղավաղվում են, և տղամարդիկ «տղամարդկություն» հասկացությանը տալիս են փոքր-ինչ տարբեր բնորոշում՝ վերջինիս հաղորդելով ավելի թեթև նրբերանգ:

Զեկույցում ուշադրություն է դարձվում նաև այն հանգամանքին, որ վերջերս տղամարդկանց շրջանում տնային գործերով և երեխայի դաստիարակությամբ զբաղվելու միտում է նկատվում: Ինչպես նշում է JWTIntelligence-ի խմբագիր Մարիան Բերելովիտցը, որը նաև ղեկավարել է զեկույցը գրելու գործընթացն ու վերլուծական աշխատանքները, տնային տնտեսությունը գենդերային տեսակետից դառնում է ավելի չեզոք, քանի որ տղամարդիկ ստանձնում են առավել ակտիվ դեր տանը և զբաղվում են տնային գործերով պարզապես անհրաժեշտությունից ելնելով:

«Տնային գործերի և երեխայի դաստիարակության հարցում հավասար պարտականությունները նոր սովորույթ է: Տղամարդիկ կանանց հետ դեռևս չեն կիսում տնային պարտականությունները, սակայն նրանց նույնպես մտահոգում է «աշխատանք-կյանք» հարաբերակցության մեջ ներդաշնակության հասնելու հարցը», - նշում է Մարիան Բերելովիտցը:

JWT ընկերության կողմից հրապարակված «Տղամարդու կարգավիճակը» զեկույցը քանակական, որակական և վիճակագրական հետազոտությունների արդյունք է, որն իրականացվել է JWTIntelligence-ի կողմից ամբողջ տարվա ընթացքում: Զեկույցի շրջանակներում JWTIntelligence-ը հարցում է անցկացրել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի 18+ տարիքային խմբի 1000 չափահասների շրջանում 2013 թվականի ապրիլի 29-ից մայիսի 2-ը՝ կիրառելով SONAR™ համակարգը, որը ներառում է առցանց մասնագետների խումբ: Զեկույցի իրականացման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև JWT ընկերության Պլանավորման և Կանխատեսման խմբի փորձագետները, ինչպես նաև JWT ընկերության ծրագրավորողներ աշխարհի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Արգենտինան, Կոլումբիան, Վենեսուելան, Ավստրալիան, Իսպանիան, Լեհաստանը և Թաիլանդը:

Հարցման արդյունքում պարզվել է, որ

• Հեշտ չէ լինել տղամարդ 2013 թվականին. ամերիկացի և բրիտանացի 10 տղամարդուց 7-ի կարծիքով իրենց սեռը հասարակության մեջ պակաս գերիշխող է դառնում: Իսկ 10 տղամարդուց 8-ը համոզված են, որ տղամարդկանց գործը նույնքան բարդ է, որքան կանանց գործը: Ավելին, տղամարդիկ ավելի հակված են ասել, որ ընդհանուր առմամբ կյանքն ավելի բարդ է, քան 30 տարի առաջ:

• Նա (տղամարդը) ասաց, նա (կինը) ասաց. Երբ խոսքը վերաբերում է տնային գործերին և երեխայի դաստիարակությանը, երկու սեռերի միջև ընկալումները տարբեր են: Այսպես, տղամարդկանց մի մասը գտնում է, որ իրենք են կրում պատասխանատվություն մթերքներ գնելու և ճաշ պատրաստելու հարցում, մինչդեռ 10 տոկոսից ավելի քիչ կանայք են հաստատում դա: Եվ մինչ կանանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ երեխաների դաստիարակությունը հիմնականում իրենց վրա է դրված, տղամարդկանց ամենաքիչը 50 տոկոսը պնդում են, որ հենց իրենք են պատասխանատու երեխաների դաստիարակության և խնամքի համար:

• Տղամարդիկ շահագրգռված են, որ «ամեն ինչ լինի իրենց ձեռքում». աշխատանքի և ընտանիքի համադրումը երկու ծնողների խնդիրն է, այլ ոչ թե միայն կանանց խնդիրը: Ամերիկացի և բրիտանացի 10 տղամարդուց 8-ը համոզված է, որ կարիերայի և ընտանիքի համադրումը տղամարդկանց համար կարող է լինել նույնքան բարդ, որքան կանանց համար: Ավելին, 10 տղամարդուց 7-ի հավաստմամբ՝ կարիերայում հանուն ընտանիքի իրենք զոհողությունների են գնացել:

• Գեղեցիկ կազմվածք ունենալու համար պետք է գտնել ուղիներ և ունենալ ոգեշնչման աղբյուր. Ամերիկացի և բրիտանացի 10 տղամարդուց գրեթե 8-ը համաձայն են այն կարծիքի հետ, որ գեղեցիկ մարմին ունենալու ճնշումը տղամարդկանց վրա նույնքան շատ է, որքան կանանց վրա:

Զեկույցը տեղ է գտել www.jwtintelligence.com կայքում: Կայքում կարող եք գտնել նաև լրացուցիչ հետազոտական արդյունքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճանապարհորդությունը, առողջությունը և երջանկությունը, սնունդը, ինչպես նաև JWT-ի 2013 թվականի 10 միտումները և շատ այլ հետաքրքիր տեղեկություններ:

JWT ընկերության մասին

JWT ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ մարքեթինգային հաղորդակցությունների բրենդ: Վերջինիս գլխամասային գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում, սակայն այն համաշխարհային ցանցային ընկերություն է, որն ունի ավելի քան 200 գրասենյակ աշխարհի 90-ից ավելի երկրներում, ինչպես նաև 10,000 մարքեթինգի ոլորտի աշխատակից: Հատկանշական է, որ JWT ընկերությունը աշխարհի լավագույն ցանցային գործակալությունների շրջանում, և ընդհանրապես, մարքեթինգային ոլորտում շարունակում է զբաղեցնել առաջատար դիրք:

Նշենք, որ JWT ընկերությունն առաջինն էր, որ 1939 թվականին ստեղծեց պատմության մեջ առաջին գովազդային հոլովակը, և այսօր այն զարգանալով դարձել է պատվավոր մրցանակներ նվաճած բրենդ: Ընկերությունը զարգացրել է ջերմ գործընկերային հարաբերություններ իր հաճախորդների հետ, որոնցից են, օրինակ, Bayer, Diageo, Ford, HSBC, Johnson & Johnson, Kellogg’s, Kimberly-Clark, Macy’s, Mondelez, Nestlé, Nokia, Rolex, Royal Caribbean, Schick, Shell, Unilever, Vodafone, Vonage և այլն: Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.jwt.com կայքը:

JWT ընկերության մաս է կազմում նաև JWTIntelligence կենտրոնը, որն աշխարհում օրեցօր ավելացող տեղեկատվության և շարունակական նորարարությունների քաոսում գտնում է որակ՝ ստեղծելով բազմաթիվ հնարավորություններ բրենդերի համար ամբողջ աշխարհով, որոնցից են, օրինակ, դեղագործական, կոսմետիկական, սնունդ արտադրող և այլ ապրանքանիշեր: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.jwtintelligence.com կայքը:

Զեկույցի հրապարակման համար պատասխանատու է ՀՀ-ում JWT ընկերության ներկայացուցիչ Prime Commercial ընկերությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված