Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային մեղադրում է բանակցությունների տապալման մեջ
Աշխարհ
Հյուսիսային Կորեան հինգշաբթի օրը հանդես է եկել Հարավային Կորեայի հասցեին սուր քննադատությամբ` հայտարարելով, որ ինքը չի հանդուրժի Սեուլի կողմից սադրիչ գործողությունները, որոնք հանգեցրել են բանակցությունների տապալմանը. գրում է Ռենհալ գործակալությունը:
«Դա ապացուցում է, որ Հարավային Կորեան ի սկզբանե ոչ միայն մտադրություն չուներ բանակցություններ վարել, այլև փորձել է արգելքներ ստեղծել դրանց համար` դանդաղեցնելով այդ գործընթացը և, ի վերջո, տապալելով բանակցությունները»,-հայտարարել է Կորեաների խաղաղ միավորման հարցերով հյուսիսկորեացի նախարար Չո Փհեն Թհոնը:
Անցյալ երեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան միակողմանի կերպով չեղյալ էր հայտարարել իր պատվիրակների այցը Սեուլ` պատճառաբանելով, որ Հարավային Կորեան կրճատել է իր պատվիրակության անդամների քանակը: Նախօրեին Հարավային Կորեան Հյուսիսային հարևանի հետ հեռախոսազանգով կապվելու փորձ էր արել, սակայն նրա զանգերին չէին պատասխանել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)