Բրազիլիայում զանգվածային ցույցեր են ընթացել տրանսպորտի թանկացման դեմ
Աշխարհ
Բրազիլիայի 2 խոշորագույն քաղաքներում` Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլուում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ոնեցել փոխադրամիջոցների սակագների բարձրացման դեմ, որոնց արդյունքում վերածվել են ոստիկանության հետ բախումների. գրում է Associated Press-ը: Սան Պաուլոյում ակցիային մասնակցել է 5 հազար մարդ: Ոստիկանները ստիպված են եղել ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառել: Ձերբակալվել է 40 մարդ:
Իսկ Ռիո դե ժանեյրոյում բողոքողների թիվը 2 հազար է կազմել: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել մետրոյի և ավտոբուսների տոմսերի թանկացման դեմ: Այստեղ ցուցարարները նստացույց են արել կենտրոնական բանուկ ճանապարհներից մեկի վրա:
Զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն չկա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)