Ի՞նչ են խմում մոլորակի ամենաազդեցիկ մարդիկ
Համաշխարհային Մամուլ
Ինչպես տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը, հունիսի 17-ի երեկոյան Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունենալիք Մեծ ութնյակի մասնակից պետությունների ղեկավարներին և պատվիրակություններին կմատուցվի ֆրանսիական «Արմանյակ»: Յուրաքանչյուր երկրի ղեկավարի պատվին կմատուցվի իր ծննդյան թվի բերքից պատրաստված և մինչ այժմ հնեցված «Արմանյակ»: Ըստ պարբերականի աղբյուրների՝ խմիչքի ընտրության համար նախապես ստեղծվել է գնահատող խումբ, որի վրա միայն ծախսվել է 220 հազար ֆունտ:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Իռլանդիայում այսօր՝ հունիսի 17-ին, բացվում է Մեծ ութնյակի գագաթնաժողովը, որին մասնակցում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում