FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհիները ջահերով ակցիա են կազմակերպել Լուկաշենկոյի դեմ
Աշխարհ
Հունիսի 18-ի գիշերը FEMEN շարժման ակտիվիստուհիները բողոքի ակցիա են կազմակերպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, ով պաշտոնական այցով ժամանել է Կիև: Այս մասին տեղեկացնում է շարժման պաշտոնական կայքը:
Ակտիվիստուհիները ժամանել են Լիպսկայա փողոց, որտեղ հանգրվանել էր նախագահ Լուկաշենկոն` հույս ունենալով արթնացնել նրան՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար: Ակտիվիստուհիները ձեռքներին վառված ջահեր են ունեցել, իսկ մերկ մարմինների վրա նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ են գրված եղել: Մերկ FEMEN-ուհիները ձերբակալվել են` չհասնելով Լուկաշենկոյի իջևանած վայրին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)