Մեծ Բրիտանիայում թռչող հեծանիվ են հայտնաբերել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի երկու բնակիչներ` 37-ամյա Ջոն Ֆոդենը և 42-ամյա Յանիկ Ռիդը, որոշել են հրաժեշտ տալ իրենց ավտոմեքենաներին և ստեղծել են հատուկ հեծանիվ, որը երթևեկում է օդում. գրում է Lifenews-ը:
Նախկին մեխանիկների խոսքերով` նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում երազել են թռչող սարք ստեղծել:
Այդ նպատակի համար գիտնականները կառուցել են յուրօրինակ հեծանիվ, որն ունի հատուկ թևեր, օդափոխիչ, շարժիչ և օդապարիկ: Գյուտարարների խոսքերով` իրենց հաջողվել է ստեղծել իդեալական փոխադրամիջոց:
Շատերը չեն հավատում, որ մեծ թռչող հեծանիվը կարող է ժամում զարգացնել 40 կմ արագություն և թռչել 1.2 կմ բարձրության վրա. ասում է Յանիկ Ռիդը, ով էկոլոգիական փոխադրամիջոցների միության անդամ է: Մենք, ստեղծելով հեծանիվը, առաջին հերթին մտածում էինք շրջակա միջավայրի անվտանգության պահպանման մասին:
Նոր գյուտն անվանվել է Paravelo: Այն շուտով վաճառքի կհանվի և կարժենա 15 հազար դոլար:
Մենք հուսով ենք, որ Բրիտանիայում շուտով բոլորը կսկսեն երթևեկել այս փոխադրամիջոցով: Այն շատ հեշտ է կառավարվում և միանգամայն անվտանգ է: Բացի այդ` այն հնարավոր է ծալել և տեղավորել պայուսակի մեջ: Այս սարքի շնորհիվ մարդիկ մեկընդմիշտ հրաժեշտ կտան սխալ կայանման համար վճարվող տուգանքներին, ասում են գյուտարարները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան