Չինացի պաշտոնյային մահվան են դատապարտել 11 անչափահասի բռնաբարության համար
Աշխարհ
Չինաստանի Հենան նահանգի իշխանությունները մահապատիժ են սահմանել Կոմունիստական կուսակցության կոմիտեի նախկին փոխնախագահի համար՝ 11 անչափահաս աղջիկների բռնաբարության գործով. հայտնում է Սինհուա գործակալութունը:
Հենան նահանգի դատարանը մերժել է Լի Սինգունի գործի վերանայումը՝ դրանով հաստատելով մահվան դատավճիռը: Ավելի վաղ դատարանը զրկել էր նրան քաղաքական իրավունքներից, ինչը նշանակում է, որ վերջինս չէր կարող ընտրվել և պետական պաշտոններ զբաղեցնել:
Լի Սինգունը ձերբակալվել էր 2012թ. մայիսին: Բռնաբարությունները նա կատարել էր 2011-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)