«Դոլչե և Գաբբանա» ընկերության հիմնադիրներին ազատազրկման են դատապարտել
Աշխարհ
Միլանի դատարանը 1 տարի և 8 ամսվա ազատազրկման է դատապարտել իտալական մոդելյերներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային ֆինանսական մեքենայությունների և հարկերից խուսափելու համար: Բացի այդ, դատարանը պարտադրել է նրանց հարկային ծառայություններին որպես փոխհատուցում վճարել 500 հազար եվրո: Հետաքննությունը պարզել է, որ մոդելյերները Լյուքսեմբուրգում դուստր ընկերություն են հիմնել, որի միջոցով Իտալիայից դուրս է բերվել շուրջ մեկ մլրդ եվրո: «Դոլչե և Գաբբանա»-ի փաստաբանները մտադիր են վիճարկել դատարանի վճիռը վճռաբեկ դատարանում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)