Գողը, թալանվող բնակարանում դիակ գտնելով, վախից ինքն է զանգել ոստիկանություն
Համաշխարհային Մամուլ
Նոր Զելանդիայում գողը, կողոպտվող բնակարանում հայտնաբերելով անկենդան դիակ, այնքան է վախեցել, որ ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը. գրում է The New Zealand Herald-ը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, 26-ամյա տղամարդու նկատմամբ մեղադրանք չի ներկայացվի, քանի որ գողություն` որպես այդպիսին, նա փաստորեն չի հասցրել կատարել:
Վաղ առավոտյան «չհաջողված» հանցագործը մտել է դատարկ բնակարան և մթության մեջ բախվել դիակին: Գողի գոռգոռոցներն արթնացրել են հարևաններին, ովքեր ոստիկանություն են կանչել: Իրավապահներին զանգել էր նաև ինքը չարագործը: Նա ձերբակալվել էր, սակայն հետաքննության մեջ ոստիկաններին ցուցաբերած օգնությունից հետո նրան ազատ էին արձակել:
Ինչպես նշել են ոստիկանությունից, եթե չլիներ գողը, ապա սպանված տղամարդու մարմինը օրեր շարունակ հնարավոր չէր լինի գտնել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում