Հնդկաստանում շենքի փլուզումից 10 մարդ է զոհվել, որոնց թվում` երեխաներ
Աշխարհ
Հնդկաստանի Մումբայի քաղաքում եռահարկ շինության փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, որոնց թվում` 5 երեխա, ևս 9-ը վիրավորվել է. հայտնում է Associated Press-ը:
Այս պահին փրկարարներին հաջողվել է փլատակների տակից կենդանի դուրս բերել 20 մարդու:
Շենքը փլուզվել էր վաղ առավոտյան: Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն գործակալության կարծիքով` այն կարող էր փլուզվել տարածաշրջանում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան