Մեքսիկայում հայտնաբերվել է մայաների քաղաքակրթության կորուսյալ քաղաք
Աշխարհ
Մեքսիկայի հարավում հնագետները հայտնաբերել են մայաների քաղաքակրթության կորուսյալ քաղաք. գրում է Reuters-ը:
Քաղաքը, որի մակերեսը կազմում է 22 հա, գտնվում է Յուկատան թերակղզու վրա: Քաղաքը բաղկացած է 15 բուրգերից, որոնցից ամենամեծի բարձրությունը կազմում է 22 մետր: Բացի այդ, ուսումնասիրողները քաղաքի մոտակայքում հայտնաբերել են խաղահրապարակ և շուկայի հրապարակ:
Հնագետների գնահատականով` քաղաքում, հնարավոր է, ապրել են 30-40 հազար մարդ: Քաղաքի Ոսկեդարը եղել է 7-10-րդ դարերում:
Քաղաքն ամբողջովին պատված է ջունգլիներով: Հնագետները պնդում են, որ իրենք առաջինն են, ով այդտեղ ոտք է դնում վերջին 30 տարվա ընթացքում:
Հնագետները հուսով են, որ քաղաքի մանրամասն ուսումնասիրությունը հնարավորություն կտա պարզել մայաների քաղաքակրթության անկման պատճառները, որը վերացել է երկրի երեսից շուրջ հազար տարի առաջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան