Բրազիլիայում ցույցերը հարկադրել են իշխանություններին ռեֆորմների գնալ
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը իր ժողովրդին ուղղված ելույթում հայտարարել է երկրում պատրաստվող մի շարք բարեփոխումների մասին, որոնք վերջ կդնեն անցյալ շաբաթվանից Բրազիլիայում ծայր առած բողոքի ցույցերին. մեջբերում է BBC-ն:
Ռուսեֆը խոստացել է բարելավել հասարակական տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտը: Մասնավորապես՝ նա խոստացել է նավթարդյունաբերութունից ստացվող եկամուտները ներդնել կրթության ոլորտում:
Նախագահը նաև աջակցություն է հայտնել 2014-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը Բրազիլիայում անցկացնելու հանգամանքին` հայտարարելով, որ դրա նախապատրաստական աշխատանքները չեն ֆինանսավորվի պետական միջոցների հաշվին:
Նա նշել է, որ իշխանությունները պարտավոր են լսել ժողովրդի ձայնը և առաջարկել է ցույցերը առաջնորդողներին հանդիպել և բանակցել:
Նշենք, որ Բրազիլիայում մեկ շաբաթ է`շարունակվում են բողոքի ցույցերը՝ ուղղված հասարակական տրանսպորտի գների թանկացման և երկրում աղքատության դեմ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)