Սինգապուրը խեղդվում է հարևան Ինդոնեզիայից եկող ծխից
Աշխարհ
Սինգապուրի իշխանությունները կոչ են անում իրենց բնակիչներին փողոց դուրս գալ միայն սուղ անհրաժեշտության դեպքում, փակ պահել պատուհաններն ու դիմակներով դուրս գալ փողոց: Քաղաքի վրա ծխի հսկայական ամպ է կախվել, որը քամին բերել է հարևան Ինդոնեզիայում գտնվող Սումատրա կղզուց: Ծուխը պատել է երկնաքեր շինությունները, տեսողությունը ճանապարհներին զրոյական է: Օդի աղտոտվածության մակարդակը 400 կետով գերազանցել է միջազգայնորեն ընդունված նորման: Մարդու առողջության համար վտանգավոր է համարվում արդեն 100 աստիճանը: Օդը կարող է մաքրվել միայն եկող շաբաթվա կեսից, կանխատեսում են օդրևութաբանները. մեջբերում է AFP-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան