Հնդկաստանի հյուրանոցում փորձել են բռնաբարել ռուս զբոսաշրջիկին
Աշխարհ
Հնդկաստանի ոստիկանությունը 23-ամյա ռուս զբոսաշրջուհուն բռնաբարելու փորձի համար ձերբակալել է հյուրանոցի աշխատակիցներից մեկին. գրում են տեղական ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի էր ունեցել Ուտար Փարադեշ նահանգում գտնվող Ղազիաբադ քաղաքում: Սունիլ Կումար Յադավ անունով տղամարդը գիշերը մտել էր ռուս աղջկա սենյակ և փորձել նկարահանել նրան կիսամերկ վիճակում իր բջջային հեռախոսով: Աղջիկն արթնացել էր, որից հետո տղամարդը փորձել էր բռնաբարել նրան: Աղջկա գոռգոռոցներից վրա էր հասել զբոսաշրջիկների գիդը և զանգել ոստիկանություն: Հանցագործը ձերբակալվել է, իսկ նրա հեռախոսն առգրավված է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)