Սնահավատ ղազախները համոզել են գիտնականներին թաղել սաքսոնյան արքային
Աշխարհ
Արևելյան Ղազախստանի բնակիչները մտադիր են հունիսի 30-ին վերահուղարկավորել սաքսոնյան արքայի մնացորդները, որոնք այդ երկրում հայտնաբերվել էին 2003-ին:
Ներկայումս սաքսոնյան արքայի մնացորդները գտնվում են Ալմա-Աթայում: Պատմության և հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Այնաղուլ Իսմաղուլովան նշում է, որ գիտնականները հարկադրված են դիմել այդ քայլին` բացառություն անելով մշակույթի նախարարության համար: Ավագ գիտաշխատողը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետազոտությունները շարունակվելու են:
Արևելյան Ղազախստանի բնակիչները վերջին 5 տարիների ընթացքում բազմիցս իշխանություններից պահանջում էին հողին հանձնել արքային, քանի որ իրենց խոսքերով` նրան հայտնաբերելուց հետո այդ տարածաշրջանում շատացել են բնական աղետներն ու մտավոր հետամնաց երեխաների ծնելիության դեպքերը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)