Հրաշագործի լոնդոնյան «թռիչքը» (տեսանյութ)
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում հայտնի հրաշագործ Սթիվ Ֆրեյնը՝ Դինամո կեղծանունով, հերթական կախարդական շոուն է ցուցադրել Լոնդոնի փողոցներում, հայտնում է lifenews.ru-ն:
Անսովոր հնարքների հեղինակը բառացիորեն ճախրել է օդում՝ լեգենդար երկհարկանի ավտոբուսի կողքով:
Սթիվը պարզապես բռնել է ավտոբուսի եզրից ու թռել՝ տրանսպորտային միջոցի հետ անցնելով Լոնդոնի բոլոր տեսարժան վայրերով:
Աջ ձեռքով բռնված՝ նա շարժել է ոտքերը՝ թողնելով օդային քայլվածքի տպավորություն:
Զբոսաշրջիկներն ու մեգապոլիսի բնակիչները հիացմունքով լուսանկարել են նրան:
«Իմ ֆոկուսի նկատմամբ ռեակցիան ուղղակի ցնցող էր: ինձ հաճելի էր տեսնել բազմաթիվ մարդկանց, որոնք ցնցված էին իմ թռիչքով»,- մեկնաբանել է Ֆրեյնը:
Անսովոր կախարդական ակցիան հրաշագործը նվիրել է Pepsi MAX-ի հետ իր նոր գովազդային պայմանագրին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)