Քաթարի էմիրը հրաժարվեց իր գահից
Աշխարհ
Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Թանին հրաժարվեց իր գահից` հօգուտ որդու`շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի. գրում է Agence France-Presse-ը:
Էմիրը հայտարարել է, որ ժամանակն է իշխանությունը փոխանցել հաջորդ սերնդին: Համադը նշել է, որ երբեք չի ձգտել իշխանության միայն հանուն իշխանության, այլ առաջնորդվել է բացառապես պետության շահերից ելնելով: Իր իսկ խոսքերով` այժմ էմիրության շահերը պահանջում են «նոր էջ բացել նրա պատմության մեջ»:
Էմիրը կարծում է, որ իր որդին ի վիճակի է գլուխ հանել այդ պատասխանատվությունից և արժանի է վստահության:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան