Նելսոն Մանդելայի վիճակը ծայրահեղ ծանր է. հարազատները հավաքվել են նրա տանը
Աշխարհ
Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մերձավոր բարեկամները հավաքվում են Կունու գյուղում գտնվող նրա տանը, իսկ Մանդելան այս պահին կրիտիկական ծանր վիճակում գտնվում է հոսպիտալում. հայտնում է Սինհուա գործակալությունը:
Հարազատների հանդիպումը կազմակերպել է նրա ավագ աղջիկը: Տանը, ուր իր մանկությունն է անցկացրել նախկին նախագահը, հավաքվել են նրա բոլոր երեխաները, թոռները և հարավաֆրիկյան իշխանության ներկայացուցիչները:
Մանդելան հունիսի սկզբին հոսպիտալացվել էր շնչուղիների սուր վարակիչ հիվանդության ռեցիդիվով: Այս պահին նրա առողջական վիճակը, թեպետ ծայրահեղ ծանր, սակայն կայուն է:
Նելսոն Մանդելան ՀԱՀ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն է: Նա պետությունը ղեկավարել էր 1994-ի մայիսից մինչև 1999-ի հունիսն ընկած ժամանակահատվածում: Նախկին ռեժիմի դեմ իր գործունեության համար նա 27 տարի բանտում է անցկացրել: 1993-ին Մանդելային շնորհվել էր խաղաղության Նոբելյան մրցանակ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)