Տարտուսից ռուսական բազայի դուրսբերումը նշանակում է 3-րդ երկրների ներթափանցում Սիրիա. Washington Post
Համաշխարհային Մամուլ
Սիրիայի Տարտուս քաղաքից իր ռազմաբազան դուրս բերելու Ռուսաստանի որոշումը նշանակում է, որ Մոսկվան չի բացառում 3-րդ երկրների կողմից Սիրիա ներխուժելու հնարավորությունը. գրում է The Washington Post-ը: Փորձագետների կարծիքով`խոսքը կա՛մ ԱՄՆ- ի մասին է, և այդ դեպքում Սիրիա ներխուժելու առիթ կդառնա Բաշար Ասադի կողմից, ենթադրաբար, քիմիական զենքի օգտագործումը, կա՛մ դա կլինի Իսրայելը, որը խոստանում է հարված հասցնել Դամասկոսին, եթե վերջինս երկիր-օդ դասի հրթիռներ ստանա:
Այդ պարագայում միայն Մոսկվայի գործողությունները իմաստ կստանան, քանի որ եթե սիրիական ռեժիմում ամեն բան կարգին լիներ, Ռուսաստանն իր բազան չէր փակի այդ երկրում. կարծում է հոդվածագիրը:
Պարբերականը նշում է, որ Սիրիայում ռուսական բազայի փակումը չի նշանակում, որ Ռուսաստանը դադարեցնելու է Դամասկոսին հակաօդային և հականավային հրթիռներ մատակարարել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում