Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը աճուրդի ժամանակ վաճառվել է 133.000 եվրոյով
Աշխարհ
Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը, որով նա պսակադրվել էր իր առաջին ամուսնու`Քոնրադ Հիլթոնի հետ, Christie's աճուրդի ժամանակ վաճառվել է 133 հազար եվրոյով. գրում է Reuters-ը:
«Զգեստը խորհրդանշում է Հոլիվուդի ոսկեդարի ամենավառ և կարևոր պահերից մեկը»,- նշում են աճուրդի տան ներկայացուցիչները: Թե ով է դարձել զգեստի երջանիկ սեփականատերը, Christie's-ում չեն հայտնում: Զգեստը կաթնագույն է: Այն ատլասից է և զարդարված է մարգարիտներով:
Թեյլորի առաջին ամուսնությունը շարունակվեց ընդամենը 8 ամիս: Ամուսնալուծությունից հետո դերսանուհին ամուսնացավ ևս 7 անգամ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան