Չինական գործարանի աշխատակիցներն ազատ են արձակել պատանդ վերցրած իրենց ամերիկացի տնօրենին
Աշխարհ
Բժշկական ապրանքների արտադրությամբ զբաղվող չինական գործարանի աշխատակիցներն ազատ են արձակել իրենց ամերիկացի տնօրեն Չիփ Սթարնսին, ում պատանդ էին վերցրել սեփական գրասենյակում անցյալ շաբաթ աշխատավարձերը չվճարելու պատճառով:
Ինչպես հայտնում է CNN-ը, աշխատակիցներն ազատ են արձակել իրենց տնօրեին այն բանից հետո, երբ վերջինս համաձայնվել է համաձայնություն ստորագրել աշխատավարձերի վճարման մասին: Ֆլորիդայում հիմնադրված Specialty Medical Supplies ընկերության նախագահ Սթարնսը Պեկինի արվարձաններում գտնվող իր գործարանում փակված էր մնացել 6 օր: Նրա խոսքերով` գործարանի աշխատակիցները փակել էին շինության բոլոր մուտքերը և նրան չէն թողնում քնել` աղմկելով և հարվածելով պատուհաններին և դռներին:
Աշխատակիցները պնդում են, որ իրենք 2 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տեղական իրավապահ մարմինները որոշել են չխառնվել գործարանի ներքին գործերին` հայտարարելով, որ վեճը քաղաքացիական բնույթ է կրում:
Գործարանի տնօրենը ֆիզիկական բռնության չի ենթարկվել և ողջ ու առողջ է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան