Էկվադորը Սնոուդենին իր երկիր մտնելու համար փաստաթուղթ է տրամադրել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ամերիկյան Univision հեռուստաընկերությունը հրապարակել է Էկվադորի իշխանությունների կողմից ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին տրված տրանզիտային փաստաթղթի պատճեն: Էկվադորի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան հեռուստաընկերության տարածած տեղեկությունը:
ԶԼՄ-ների տնօրինության տակ հայտնված փաստաթղթի համաձայն` այն պետության իշխանությունները, որտեղ կհայտնվի Սնոուդենը, պարտավոր են նրան օգնություն ցուցաբերել, որպեսզի վերջինս կարողանա անարգել հասնել Էկվադորի մայրաքաղաք:
Ըստ հեռուստաընկերության տեղեկությունների` փաստաթուղթը տրվել է Սնոուդենի անունով 2013թ. հունիսի 22-ին և թույլ է տալիս ամերիկացուն, ում անձնագիրը ոչնչացվել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից, ժամանել Էկվադոր` քաղաքական ապաստան ստանալու հարցը քննարկելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան