Բրազիլիան եզրափակչի ֆավորիտն է. Դել Բոսկե
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գոլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո, հայտարարել է, որ եզրափակչում ֆավորիտը աշխարհի հնգակի չեմպիոններն են։
«Բրազիլիան եզրափակչի ֆավորիտն է: Նրանք իրենց ակտիվում ունեն Աշխարհի առաջնության 5 տիտղոս, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության 3 տիտղոս: Սակայն մտադիր ենք «Մարականայում» պայքարել նրանց հետ: Ուրախ ենք, որ դուրս եկանք եզրափակիչ: Բրազիլիան ունի Դանի Ալվեշ, Մարսելո, ովքեր ունակ են ազդել խաղի վրա: Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, նրանց մոտ ամեն ինչ կարգին է նաև դաշտի միջնամասում»,-Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում