Տիբեթում 17 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել են ցուցադրել Դալայ լամայի լուսանկարը
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի իշխանությունները անսպասելի քայլ են կատարել և հանել են Տիբեթում Դալայ-լամայի լուսանկարի վրա դրված արգելքը. գրում է Independent-ը: Պարբերականը նշում է, որ սա դեռևս վերաբերում է միայն Լհասում գտնվող Գանդեն վանքին, որը կարևոր հոգևոր կենտրոն է:
Նշենք, որ Դալայ լամայի լուսանկարի վրա դրված արգելքը գործում է 1996-ից: Ներկայումս Պեկինը դիտարկում է Տիբեթի այլ շրջաններում գործող արգելքը չեղյալ հայտարարելու հնարավորությունը: Պարբերականը չի բացառում, որ իշխանության գալուց հետո նոր նախագահ Սի Ձինպինը կսկսի թուլացնել կրոնական սահմանափակումները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում