Եգիպտոսում ծայր առած բախումների ընթացքում սպանվել է ԱՄՆ-ի քաղաքացի
Աշխարհ
Եգիպտոսում նախագահ Մուհամմեդ Մուրսիի համախոհների և նրանց ընդդիմադիրների միջև բռնկված անկարգությունների արդյունքում զոհվել է ԱՄՆ-ի քաղաքացի: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ-ի քաղաքացի 21-ամյա Էնդրյու Բարուսոն սպանվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Անհայտ անձինք դանակով հարվածել էին նրան այն պահին, երբ նա նկարահանում էր բողոքի ցույցերն ու կողմերի միջև բախումները:
Բարուսոն Եգիպտոսում անգլերեն էր դասավանդում: Նրան ցույցերը նկարահանելու խնդրանքով դիմել էր ամերիկյան լրատվական գործակալություններից մեկը:
Ընդդիմությունը մեղադրում է Մուրսիին երկրում «Մուսուլման եղբայրներ» կուսակցության կողմից մենիշխանություն հաստատելու համար, որի անդամ է հանդիսանում ինքը նախագահը: Մուրսիին մեղադրում են նաև իր նախընտրական խոստումները չկատարելու և երկիրը կառավարել չկարողանալու համար, ինչը, ընդդիմության կարծիքով, հանգեցրել է «Եգիպտոսում տնտեսական ու քաղաքական ճգնաժամի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան