Չինաստանում օրենքով կպարտադրեն հոգ տանել ծեր բարեկամների մասին
Աշխարհ
Չինացիներին օրենսդրական կարգով պարտադրել են հոգ տանել ծեր բարեկամների մասին և խուսափել նրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելուց. տեղեկացնում է AFP-ն: Համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի 2013թ. հուլիսի 1-ից: Օրենքը մասնավորապես նախատեսում է, որ իրենց հարազատներից առաձին ապրող անձինք պարտավոր են հաճախ այցելել նրանց: Իսկ գործատուներն իրենց հերթին պարտավորվում են աշխատանքային արձակուրդ տալ իրենց աշխատակիցներին այդ գործի համար:
Նոր օրենքի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրում գնալով աճում է միայնակ ծերերի թիվը: 2010-ին ծեր միայնակ չինացիների քանակը հասնում էր 178 մլն-ի, իսկ սոցիոլոգների տվյալներով` մինչև 2025-ը այդ թիվը կաճի` կազմելով 487 մլն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան