Պերուում ավերել են 4.000 տարվա վաղեմության սրբավայր բուրգ
Աշխարհ
Պերուի մայրաքաղաք Լիմայում շինարարական ընկերություններից մեկի կողմից ավերվել է 4.000 տարի առաջ կառուցված հնագույն մի բուրգ. գրում է Associated Press-ը` հղում կատարելով Պերուի մշակույթի փոխնախարար Ռաֆայել Վարոնին:
6 մետր բարձրությամբ ավերված բուրգը գտնվում էր Պերուի հնագույն բնակավայրերից մեկում` El Paraiso-ում (դրախտ): Համալիր շինության մեջ կա 12 սրբավայր, որոնց կենտրոնում գտնվում էր բուրգը` որպես տաճար: Այն կառուցելու համար պահանջվել է 100 տոննա քար:
Վարոնի խոսքերով`Alisol и Provelanz շինարարական ընկերությունը փորձել է ավերել ևս 3 բուրգ, սակայն նրանց կանգնեցրել են տեղաբնակները:
Շինարարական ընկերությանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)