Բոլիվիայի նախագահը սպառնում է փակել ԱՄՆ-ի դեսպանատունը
Աշխարհ
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է Լա Պասում ԱՄՆ-ի դեսպանատան փակման հնարավորության մասին. գրում է The Star Tribune-ը: «Մենք չենք ցանկանում, որպեսզի նրանք գան այստեղ դավադրություններ սարքելու, իմ ձեռքը չի դողա` փակել նրանց դեսպանատունը»,-ասել է Մորալեսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 3-ին մի շարք եվրոպական երկրներ արգելել են Մոսկվայից չվերթ իրականացնող Մորալեսի ինքնաթիռի թիչքն իրենց պետության օդային տարածքով ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի` օդանավում գտնվելու հնարավոր կասկածների պատճառով: Դրանից հետո օդանավն ուղևորվել էր Ավստրիա, ուր Մորալեսն անցկացրել էր 13 ժամ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)