Զբոսաշրջիկներն օդանավակայաններում ցանկանում են տեսնել կինոթատրոններ և գրադարաններ
Աշխարհ
Skyscanner կայքի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ երկարատև չվերթների ժամանակ զբոսաշրջիկներին պակասում են զվարճանքի վայրերը: 10.000 հարցվածներից 49%-ը խոստովանել է, որ կցանկանար օդանավակայանում սպասելիս օգտվել կինոթատրոնի ծառայություններից: 2-րդ տեղում քնարաններն են, որոնք, իմիջիայլոց, արդեն հասանելի են Աբու Դաբիի օդանավակայանում: Առանձին քնարանները հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին հարմարավետ դիրքում քնել իրենց չվերթին սպասելիս:
3-րդ ամենացանկալի բանը, որ զբոսաշրջիկները կցանկանային տեսնել օդանավակայանում, դա գրադարանն է:
Այլ ցանկությունների շարքում են լողավազաները, մարզասրահները, այգիներն ու նույնիսկ արհեստական լողափերը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան