Իսկ դուք այսօր համբուրվե՞լ եք, չէ՞ որ այսօր այդ օրն է
Աշխարհ
Այսօր նշվում է Համբույրի միջազգային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day):
Օրը առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: Աշխարհի շատ քաղաքներում այս օրն անց են կացվում համբույրի տարբեր միջոցառումներ:
Սկզբում այդ տոնը հայտնվել է Բրիտանական կղզիներում որպես Համբույրի ազգային օր, սակայն այնուհետև ստացել է համաշխարհային նշանակություն:
Риа Новости գործակալության փոխանցմամբ՝ գիտնականներն արդեն բազմիցս անց են կացրել հետազոտություններ ֆիլեմատոլոգիայի շրջանակներում: Մասնավորապես՝ հաստատվել է՝ սիրահարների ռոմանտիկ համբույրը ոչ միայն առաջացնում է էմոցիոնալ պոռթկում, այլև մի շարք հորմոնների գործողությունների ակտիվացում:
Այդ ուսումնասիրություններից ապացուցվել է, որ համբուրվողի արյան մեջ նվազում է կորտիզոլի մակարդակը, որը մարդու մոտ առաջացնում է սթրեսային վիճակ և բարձրացնում է օկսիտոցինը՝ սիրո հարմոնը կամ վստահության հարմոնը:
Հետազոտողները հաստատում են, որ համբույրը օգնում է նիհարել: Համբույրը նաև հարթում է կնճիռները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան