Այսօր բուդդիստները նշում են Դալայ լամայի ծննդյան օրը
Աշխարհ
Այսօր՝ հուլիսի 6-ին, համայն աշխարհի բուդդիստները նշում են Դալայ լամայի ծննդյան օրը: Նրանք այսօր ուխտ են տալիս մի քանի օր շարունակ հրաժարվել բացասական արարքներից: Ներկայացնում ենք մեծն փիլիսոփայի կյանքի 18 կարևոր ուսմունքները:
1. Ուշադրություն դարձրե՛ք այն փաստի վրա, որ մեծ սերն ու մեծ հաջողությունները կապված են մեծ ռիսկի հետ։
2. Երբ պարտվում եք, չեք կորցնում կուտակած փորձը։
3. Մշտապես հետևե՛ք 3 կանոնի։
ա. Հարգե՛ք ձեզ
բ. Հարգե՛ք դիմացինին
գ. Մի խուսափեք պատասխանատվություն կրել ձեր արարքների համար
4. Հիշեք՝ ձեզ ոչ միշտ է հարկավոր այն,ինչ ուզում եք։
5. Սովորեք կանոններ՝ որ իմանաք ինչպես այն խախտել։
6. Թույլ մի՛ տվեք, որ փոքրիկ վեճը կործանի մեծ բարեկամությունը։
7. Եթե սխալվել եք,անմիջապես ամեն ինչ արեք սխալն ուղղելու համար։
8. Երբեմն պետք է ինքներդ ձեզ հետ մենակ մնալ,ինքներդ ձեզ լսել։
9. Ձեզ ազատ զգացեք,բայց մի անցեք սահմանը։
10. Հիշե՛ք, երբեմն լռությունը լավագույն պատասխանն է։
11. Ձեզ արժանի կյանքով ապրե՛ք, որ ծերության տարիներին հիշելու բան ունենաք։
12. Սիրով լի մթնոլորտը ձեր կյանքի հիմքն է։
13. Վեճերի ժամանակ խոսե՛ք միայն ներկայի մասին, մի՛ հիշեք անցյալը։
14. Կիսվե՛ք ձեր գիտելիքներով. սա անմահանալու միջոց է։
15. Հոգատար եղե՛ք Երկրի նկատմամբ, սիրե՛ք այն:
16. Տարվա ընթացքում մեկ անգամ մեկնե՛ք այնտեղ, որտեղ դեռ չեք եղել:
17. Հիշե՛ք, լավագույն հարաբերությունները նրանք են, որոնցում կողմերից յուրաքանչյուրը, ում հետ էլ լինի, հիշում է մյուսին:
18. Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, այն ստանալու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան