Դանիայի օդանավակայանում արգելվել է 3 րոպեից ավել համբուրվել
Աշխարհ
Դանիայի Օլբորգի օդանավակայանում սիրահարներին արգելվել է հրաժեշտի ժամանակ երկար համբուրվել: Համբուրվելու համար թույլատրելի ժամանակ է սահմանվել 3 րոպեն:
Այս արգելքի պատճառը ավտոկայանման վայրերում խցանումների առաջացումն է: Հրաժեշտի քնքշանքներ վայելող մարդկանց մեքենաները, պարզվում է, խանգարում են օդանավակայանի բնականոն աշխատանքին:
Ընդ որում, չի հստակեցվում, թե ով և ինչպես է վերահսկելու համբույրի րոպեները, և ինչ տուգանքներ են սահմանված խախտելու դեպքում. գրում է Podrօbnosti-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)