Հնդկաստանի բուդդիստական 4 տաճարում պայթյուններ են որոտացել. կան վիրավորներ
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, մի խումբ անհայտ անձինք պայթյուններ են կազմակերպել Հնդկաստանի բուդդիստական 4 տաճարների դարպասների մոտ, որի արդյունքում վիրավորվել է 2 մարդ: Պայթյունները որոտացել են կիրակի առավոտյան Հնդկաստանի արևելքում միանգամից մի քանի բնակավայրերում: Ոստիկանների խոսքերով՝ պայթել է ոչ մեծ հզորության 4 ռումբ: Այնուամենայնիվ, վնասվել է Բոդհ Գայա քաղաքի բուդդիստական տաճարի դարպասը: Պայթյունները որոտացել են առավոտկան ժամերին, երբ տաճարներում քիչ է լինում ուխատվորների քանակը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան