Ինդոնեզիայում վագրերից փախչող տղամարդիկ 5 օր ապրել են ծառերի վրա
Աշխարհ
Ինդոնեզիայի Սումատրա կղզու ազգային զբոսայգում տարհանվել է 5 մարդ, ովքեր 5 օր շարունակ ստիպված են եղել ապրել ծաերի վրա՝ շրջապատված կատաղի վագրերով: Ավելի վաղ կենդանիներն արդեն մեկ մարդու հոշոտել էին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, տղամարդիկ գնացել էին զբոսայգում հատուկ փայտ որոնելու, որից բուրումնավետություններ են պատրաստում: Նրանք եղնիկների համար պատրաստված թակարդում պատահաբար վագրի ձագ էին բռնել, ինչն էլ առաջ էր բերել վագրերի զայրույթը, որոնք սկսել էին վազել վախից փախչող տղամարդկանց հետևից: Նրանք բարձրացել էին ծառերի վրա, սակայն ծառի ճյուղը կոտրվել էր, և զոհերից մեկը վայր էր ընկել՝ կեր դառնալով գիշատիչներին:
Փրկարարներն օրեր անց ժամանել էին դեպքի վայր և փրկել մարդկանց:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)