Թաիլանդի տաճարներից մեկից առևանգել են Բուդդայի 2 ոսկե արձանները
Աշխարհ
Թաիլանդի կենտրոնական հատվածում գտնվող Սինգբուրի նահանգի Շրի սակհոն տաճարից գողացել են 200 տարվա հնության Բուդդայի 2 ոսկեզօծ արձանները. գրում է ITAR-TASS-ը։
Ոստիկանության տվյալներով՝ գողացված արձաններից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 300 հազար դոլարը: 60 կգ ընդհանուր քաշ ունեցող արձանները Թաիլանդ էին բերվել Մյանմայից: Դրանք պահպանվում էին տաճարի նախկին առաջնորդի սենյակում, որը վաղուց չէր օգտագործվում: Կորուստը հայտնաբերվել էր պատահաբար՝ տաճարի ծառայողներից մեկի կողմից: Ոստիկանությունը կարծում է, որ կողոպտիչները մի քանիսն են եղել: Արձաններից բացի՝ կողոպտիչները տարել են մի քանի հնագույն թալիսմաններ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան