Էյնշտեյնի ինտելեկտով 11-ամյա մեքսիկացին կարող է ընդունվել Հարվարդի համալսարան
Աշխարհ
Մեքսիկայում բնակվող 11-ամյա տղան, ում ինտելեկտի մակարդակը հավասար է Ալբերտ Էյնշտեյնի մտավոր կարողություններին, հարցազրույց է անցնելու Մեխիկոյում ԱՄՆ-ի դեսպանատանը, որտեղ կորոշվի Հարվարդի համալսարանում նրա հետագա ուսուցման հարցը. գրում է РИА Новости-ն:
Փորձագետները 11-ամյա Լուիս Ռոբերտո Ռամիրեսի ինտելեկտի գործակիցը գնահատում են 152-160, ինչը մոտավորապես հավասար է Ալբերտ Էյնշտեյնի ինտելեկտի գործակցին:
Փոքրիկ տղան 10 շաբաթում ավարտել է նախապատրաստական քոլեջի դասընթացները, որը հնարավորություն է տալիս նրան դիմել բարձրագույն կրթություն ստանալու համար: Քոլեջի դասախոսի խոսքերով, ուր Ռամիրեսը 47 առարկա է սովորել, տղան բոլոր այդ առարկաներից միայն մեկից է 9 բալ հավաքել, մնացած քննությունների արդյունքներով՝ նրա գիտելիքները գնահատել են 10 բալ:
Ռամիրեսի ծնողները հայտարարել են, որ Միչոական նահանգի իշխանությունները, ուր ծնվել էր տղան, ամեն կերպ աջակցել են երեխային: ԱՄՆ-ի վիզա ստանալու հայցը արդեն ներկայացվել է դեսպանատուն, և եկող շաբաթ պարզ կլինի, թե ամերիկյան իշխանությունները աղքատ մեքսիկական ընտանիքից սերող այդ հանճարին հնարավորություն կտա՞ն արդյոք շարունակելու իր ուսումը ԱՄՆ-ի տարածքում:
Տղան հայտարարել է, որ երազում է Հարվարդի համալսարանում սովորելու մասին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան