Եգիպտոսի դատախազությունը «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդ Մ. Բադիին ձերբակալելու օրդեր է տվել
Աշխարհ
Եգիպտոսի դատախազությունը «Մուսուլման եղբայրներ» կուսակցության ղեկավարների, որոնց թվում նաև` շարժման առաջնորդ Մուհամմեդ Բադիի ձերբակալման օրդեր է տվել. գրում է BBC-ն:
Բադիին մեղադրում են Կահիրեում Հեղափոխական գվարդիայի կենտրոնական գրասենյակի մոտ հրաձգության նախաձեռնության համար, որի արդյունքում զոհվել էր 51 մարդ: Իսկ անկարգությունների հետևանքով ընդհանուր առմամբ ձերբակալվածների թիվը հասել է 650-ի:
«Մուսուլման եղբայրներ»-ը Եգիպտոսի իշխող կուսակցությունն էր, նախքան մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը, որի արդյունքում իշխանությունից զրկվել էր իշխող նախագահ Մուհամմեդ Մուրսին: Բադին կոչ էր արել ազատ արձակել Մուրսիին, ինչը անկարգություններ էր առաջ բերել երկրում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան