Բժիշկները Գրիգորի Լեպսին արգելել են երգել
Աշխարհ
Ինչպես տեղեկանում ենք Գրիգորի Լեպսի պաշտոնական կայք-էջից, երգչի համերգային տուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգելու վերաբերյալ նրա բժիշկների կանխատեսումներն արդարացել են:
«Գրիգորի Լեպսին զննելուց հետո եվրոպացի լավագույն բժիշկների կոնսիլիումը ֆրանսիացի բժիշկ Ժան Աբիտբոլի ղեկավարությամբ եկել է այն եզրահանգման, որ ձայնային հանգույցների հիվանդությունը հաստատվում է: Ավելին` դեռևս անհայտ են ապագայի հեռանկարները: Կոնսիլիումը պնդում է երգչի համերգները առավելագույնս սահմանափակելու որոշման վրա»,-հայտնում է Vesti.ru-ն:
Բժիշկ Աբիտբոլը լուրջ անհանգստություն է հայտնել երգչի ձայնալարերի կապակցությամբ և զարմացել, թե ինչպես է նա այդ վիճակով կենդանի համերգներ տալիս:
Բժիշկները խուսափում են վիրահատական միջամտությունից, որի հետևանքները կարող են անդառնալի լինել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան